ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության ստեղծած պատվաստանյութն առաջին դրական արդյունքներն է գրանցել COVID19-ի դեմ պայքարում: Այս մասին տեղեկացնում է CNN-ը։
Ընկերության մամլո ծառայության փողանցմամբ նախնական տվյալները ստացվել են կլինիկական փորձարկումների արդյունքում։ Փորձարկման նպատակն էր հասկանալ՝ արդյոք պատվաստանյութն անվտանգ է, թե ոչ:
Աղբյուրի հաղորդմամբ առաջին փուլին մասնակցել են փոքր թվով մարդիկ։ Կլինիկական փորձարկման բոլոր ութ մասնակիցների մոտ վիրուսը չեզոքացնող հակամարմիններ են ձևավորվել, որոնք համեմատելի են այն մակարդակին, որը զարգանում է կորոնավիրուսով վարակված և ապաքինված մարդու օրգանիզմում առկա հակամարմիններին:
Ընկերությունն այժմ մեկնարկելու է փորձարկումների երկրորդ փուլը, որը նախատեսում է առավել մեծ թվով մասնակիցների ներառում գիտափորձին: Մասնագետները նախատեսում են փորձարկման երրորդ փուլն սկսել հուլիսին: