ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի դեմ առ դեմ հանդիպումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Սա Կավելաշվիլիի՝ նախագահի պաշտոնում առաջին օտարերկրյա այցն է:
Նախօրեին նա հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տարածաշրջանային և միջազգային ձևաչափերում հահամագործակցության հարցերը:
--00--ԱՀ