ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
Մայիսի 19-ին տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են Ռուսաստանի ԱԳՆ կայքից:
ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների քաղաքացիներին շուտափույթ հայրենիք վերադարձնելու գործնական միջոցառումները՝ շեշտելով, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ է միավորել և համակարգել համատեղ ջանքերը:
Լավրովն ու Մամեդյարովը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: