ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Հայաստանում մայիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսի 335 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 5606 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 162 մարդ, շարունակում է բուժվել 2581-ը:
Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 2928 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս երեք դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 70 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 27-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 45 հազար 822 քաղաքացի: