ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Հայաստանում ապրիլի 24-ի դրությամբ կորոնավիրուսի նոր 73 դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1596 է։ Ապաքինվել է 69 մարդ, բուժում շարունակում է ստանալ 841 քաղաքացի։
Ընդհանուր առմամբ ապաքինվել է 728 մարդ։
Գրանցվել է մահվան 3 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 27 է։
Թեստերի ընդհանուր քանակը՝ 16 հազար 551 է։