ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Արայիկ Հարությունյանը մայիսի 21-ին ստանձնեց Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը։ Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում։
«Ստանձնելով Արցախի նախագահի պաշտոնը, երդվում եմ անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքները, ապահովել Արցախի ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի», - իր ելույթում նշեց Արայիկ Հարությունյանը։
Նշենք, որ երդմնակալության արարողությանը ներկա են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Արցախի խորհրդարանի և կառավարության մի շարք ներկայացուցիչներ։
Սոնա Գրիգորյան