ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News
ՀՀ կառավարության 560-Ն որոշման շրջանակներում Ինժեներական ասոցիացիան հայտարարում է դրամաշնորհային մրցույթ.
- թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման,
- մակետային նախատիպի մշակման,
- մակետի լաբորատոր փորձարկումների իրականացման,
- համակարգի նախագծի շտկման,
- 5 օրինակ ինժեներական նմուշի մշակման,
- կոնստրուկտորական փաստաթղթերի ձևավորման աշխատանքների վերաբերյալ:
Ծրագրի ընդհանուր բյուջեն 90 մլն ՀՀ դրամ է՝ ներառյալ հարկերն ու պարտադիր վճարները: Դրամաշնորհի տրամադրումն իրականացվելու է փուլային եղանակով: Ծրագրի իրականացման ժամկետը՝ մինչև 6 ամիս:
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով․
- Փաստաթղթերի փորձաքննություն,
- Ներկայացում՝ մինչև 10 րոպե։
Հայտերն ընդունվելու են առցանց տարբերակով մինչև 2020 թ. մայիսի 31-ը ներառյալ:
Դիմելու ընթացակարգի և մասնակցության պայմանների մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի է Ինժեներական ասոցիացիայի պաշտոնական կայքում՝ https://bit.ly/2WVTEGN հասցեով: