ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ստյոպա Սաֆարյանի և Արտյոմ Խաչատրյանի կողմից հայտնի կանանց նկատմամբ հայտնի գրառումները, իմ համոզմամբ, բացարձակ նույն արատավոր հատկանիշներն ունեն, պարզապես տարբերվում էին արտահայտման բառամթերքով:
Ակնհայտ է, որ երկուսն էլ նույն հակաբարոյական եղանակով թիրախավորել են կանանց և այդ կանանց նկատմամբ հնչեցված վիրավորանքները և առերևույթ սպառնալիքների ծավալները չեն տարբերվում: Այսպիսի հայտնի հանգամանքներում ոստիկանությունը զբաղվում է միայն Արտյոմ Խաչատրյանով, և նույն իրավիճակի պայմաններում բացարձակ անգործություն է ցուցաբերում Ստյոպա Սաֆարյանի մասով: Համաձայն մամուլի հրապարակումների Արտյոմը կանչվել է ոստիկանություն և բացատրություններ է տվել:
Երկակի ստանդարտների այսօրինակ գռեհիկ և բացահայտ կիրառումը հիմք է տալիս մտածելու, որ Ստյոպան գտնվում է իշխանության հովանավորության ներքո և գործել է նույն իշխանության ուղղորդմամբ»: