ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
Իրանում կորոնավիրուսից 107-ամյա կին է ապաքինվել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով IRNA գործակալությունը։
«Կինը Շազենդ քաղաքից է, հոսպիտալացվել է Հոնսարիում, 107 տարեկանում, հաղթահարել է կորոնավիրուսը»,- ասել է քաղաքի բժշկական գիտությունների համալսարանի մամուլի քարտուղար Արակ Յասեր Կորաբին։
Ըստ նրա՝ կնոջ առողջական վիճակը գոհացնող է, սակայն նա դեռևս կմնա բժիշկների հղկողության տակ, հաշվի առնելով տարիքը։