Մաղթում ենք երկար կյանք անկախ Հայաստանին. Լիտվայի ԱԳ նախարարի շնորհավորանքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

լիտվայիԱԳնախարար

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսը թվիթերյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Առաջին Հանրապետության օրվա 102-ամյակի առթիվ.



«Ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի առաջին հանրապետության օրը տոնող ամբողջ աշխարհի մեր հայ ընկերներին: Ակնկալում ենք, որ էլ ավելի կամրապնդվի և կամրանա մեր երկրների և ժողովուրդների միջև սերտ համագործակցությունը»,- ասված է գրառման մեջ:



Հրապարակման վերջում հայատառ հավելել է. «Մաղթում ենք երկար կյանք անկախ Հայաստանին»: