ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
Թուրք պրոֆեսոր Մեհմեթ Ջեյլանը CNN Türk հեռուստալիքի հաղորդումներից մեկում անդրադառնալով Թուրքիայում կորոնավիրուսի իրավիճակին, հայտնել է, որ Ստամբուլում 100-ից 1-ը վարակված է։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Թեև թուրքական իշխանությունների կողմից ներկայացված տվյալները, որոնք ցույց են տալիս, որ Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը զգալիորեն ցածր են (166.422) և վարակն աստիճանաբար նվազում է, պրոֆեսորը հայտնել է, որ իրենց հաշվարկներով, երկրում շուրջ 300․000 վարակակիր կա։
Նա նշել է, որ այդ վարակակիրների 60 տոկոսը Ստամբուլում է գտնվում։ Իսկ մյուս մասը հիմնականում Թուրքիայի արևելյան շրջաններում են։
Թուրք պրոֆեսորի դիտարկմամբ՝ Ստամբուլում մոտ 160․170 ակտիվ վարակակիր կա։
Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Ստամբուլի բնակչության թիվը 15 մլն 52․000 է։