ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
Հունիսի 7-ին՝ ժամը 00:11-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումովի փողոցի թիվ 32 շենքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «LADA», «ՎԱԶ-2141» և «Ford Tranzit» մակնիշների ավտոմեքենաները։
Տուժած Գևորգ Մ․-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս է գրվել։
--0-- ՍՊ