ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 7-ին` ժամը 17:14-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում այրվում է այգի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Անդրանիկի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում. բնակիչներից մեկը ձեռքերի շրջանում այրվածք է ստացել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։30-ին, մարվել՝ 17։37-ին։ Այրվել է խոտածածկույթ (մոտ 500 քմ) և փայտե զրուցարան-տաղավար՝ (6 քմ)։
Տուժած Գագիկ Մ․-ն (ծնված 1946 թ․) հոսպիտալացվել է «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ում, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։
--0-- ՍՊ