ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8 24News
ՀՀ-ում ծավալման աշխատանքների արդյունքում կավելացվի մոտ 350 սովորական և ռեանիմացիոն մահճակալ: Այս մասին պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարի փոխանցմամբ՝ սա 15 տոկոսով ավելին է, քան այսօր գործում է։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ-ում կա կորոնավիրուսային հիվանդությամբ 403 ծանր և 94 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ:
Հունիսի 8-ի դրությամբ երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 85 մարդ․ հաստատված դեպքերը հասել են 13,325-ի, մահացել է ևս 11 մարդ:
--0-- ՍՊ