ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ հունիսի 8-ի դրությամբ կայացվել է 2219 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Նույն ժամանակահատվածի դրությամբ իրականացվել է 24761 ստուգում, որից միայն 756 -ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ --0—ՄՀ