ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 10, 24News
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ մարտի 13-ից այցելուների համար փակված Էյֆելյան աշտարակը կբացվի հունիսի 25-ին, սակայն աշտարակ այցելելիս 11-ից բարձր զբոսաշրջիկների համար դիմակ կրելը պարտադիր կլինի: Կպահպանվեն նաև այցելուների և աշխատակիցների անվտանգության սանիտարհիգիենիկ կանոնները: Իսկ աշտակար կարելի է բարձրանալ միայն մինչև երկրորդ հարկ:
Աղբյուրը նաև գրում է, որ տոմսերը խորհուրդ է տրվում գնել նախօրոք համացանցի միջոցով, որպեսզի հերթեր չգոյանան:
--0—LՄ