ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է հեռանա ակումբից։ Ըստ իտալացի լրագրող Պիետրոն Բալցանոյի՝ դա իրականությանը մոտ է։
Ռոնալդուն «Յուվենթուսում» տարեկան 31 միլիոն եվրո է ստանում: Ըստ տեղեկությունների՝ իտալական ակումբը կարող է վաճառել Ռոնալդուին, քանի որ համավարակի պայմաններում ակումբը չի կարողանա վճարել ֆուտբոլիստի աշխատավարձը։
--0—ՄՀ