ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 11, 24News
Reuters-ը գրում է, որ Իսպանիայի իշխանությունը Բելգիայի նախկին թագավոր Ալբերտ II-ի թոռանը՝ արքայազն Իոախիմին, տուգանել էերկրում կարանտինի կանոնները խախտելու համար:
Ըստ աղբյուրի՝ 28-ամյա արքայազնը մասնակցել է Իսպանիայի Կորդովա քաղաքում 27 հոգանոց մասնավոր երեկույթի, մինչդեռ կորոնավիրուսի պատճառով երկրում թույլատրվում են առավելագույնը 15 հոգանոց հավաքները։
Աղբյուրը նաև նշում է, որ նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հիվանդությունն ուղեկցվել է թեթև ախտանշաններով։ Իսպանիայի իշխանությունը նրա գործողություններն «անպատասխանատվություն» է որակել և տուգանել 10400 եվրոյով։
--0—LՄ