ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ձերբակալությունը ապօրինի է և վկայում է իշխանության վախեցած և թույլ լինելու մասին։
Արտակարգ դրության երկարաձգումը ոչ մի կապ չունի համաճարակի հետ և դրա միակ նպատակը քաղաքական ընդդիմության գործունեությունը սահմանափակելն է։
Նիկոլ Փաշինյանն արդեն կորցրել է իր լեգիտիմությունը, ամբողջությամբ սպառված է և շուտով կորցնի նաև իշխանությունը»։ --0—ՄՀ