ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 12, 24News
Հունիսի 12-ին կայացել է աշխատանքային խորհրդակցություն «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի Էջմիածնում տեղակայված ուսումնական կենտրոնում: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Տիգրան Ղարիբյանը և ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի գործողությունների բաժնի անձնակազմը:
Այցելուները ծանոթացել են ուսումնական կենտրոնի կարողություններին և ենթակառուցվածքներին: Քննարկվել են ուսումնական կենտրոնի զարգացման և մասնագետների առավել լայնածավալ ուսուցման հարցերը:
Այս մասին տեղեկանում ենք «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» ֆեյսբուքյան էջից:
--0—LՄ