ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News
Արտակարգ դրության երկարացումն առաջին հերթին իշխանությանը ձեռնտու չէ, որովհետև մեր տնտեսությանն է ավելի մեծ վնաս տալիս, և այս սահմանափակումների մեջ քաղաքական ենթատեքստ փնտրելն ուղղակի ծիծաղելի է: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
«Ինչ վերաբերում է իշխանության հրաժարականի պահանջներին, ապա՝ ոչ թե որևէ քաղաքական ուժ, այլ ժողովուրդը պետք է և կարող է դա անել։ Իսկ քանի որ ժողովուրդը մեզ շարունակում է վստահել, ոչինչ չի անելու, և այդ ուժերը սին հույսեր են փայփայում ու զուր տեղը ապատեղեկատվություն տարածում»,- նշել է պատգամավորը:
Բանախոսն անդրադարձել է նաև համավարակի դեմ պայքարին միտված պետության քայլերին և դրանով պայմանավորված առաջիկա ներքաղաքական զարգացումներին:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ