ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 14, 24News
ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակիցների ակցիային ժամանակ բերման ենթարկվելու դեպքերին:
«ՀՀ իշխանությունը փողոցում ակցիաներ անող սուբյեկտներին վերաբերվում են ընտրողաբար: Եթե ակցիա իրականացնողները հարում են իշխանության, նրանց կարելի է լինել փողոցում: Բոլոր նրանք, ովքեր իրենց բողոքն են արտահայտում իշխանության գործողությունների նկատմամբ ոստիկանության կոպիտ միջամտությամբ հեռացվում են:
Այսօր հերթական անգամ ականատես ենք լինում ՀՀ ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններին, մասնավորապես կին պատգամավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքին:
ՀՀ ոստիկանությունը պետք է զերծ մնա իր գործողություններով իրավիճակը լարելու փորձերից: Իրավական և քաղաքական գնահատականներ մեր կողմից դեռ կհնչեն:
Իսկ հիմա գործընկերներիս հետ գնում ենք ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկվածների հետևից», - գրել է Սամսոնյանը:
--00—ԼՄ