ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 14, 24News
ՔՊ խաղխորհրդի անդամ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը «Ինֆո Պորտալին», հարցազրուց է տվել՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությանն ու հարցաքննությանը, և տեղեկացրել, որ բոլոր քրգործերը հարուցված են եղել նախքան Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարությունը:
«Հիմա Հայաստանի քաղաքականությունում շատ հաճախ է լինում, որ մարդիկ քաղաքականություն են մտնում, քաղաքական հայտարարություններ անում, ելույթներ ունենում, որպեսզի կանխավ ասեն, որ դա քաղաքական հետապնդում էր»,-ասել է Ալեն Սիմոնյանը և հայտարարել, որ այսօր արդեն Հայաստանում չեն կարող լինել քաղբանտարկյալներ:
Նա նաև ներկայացրել է ԲՀկ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրգործերի բնույթը, որոնցից մեկը կապված է խաղատան չլիցենզավորված գործունեության հետ, մյուսը՝ 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքերին:
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԼՄ