ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 15, 24News
Հունիսի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։10-ի սահմանում Գյումրիի բնակիչ, 48-ամյա Տիգրան Կ.-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 106 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը՝ Գյումրիի բնակիչ, 51-ամյա Գ. Ի.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։
--00—ԼՄ