Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը», շինծու «տուժածների» են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

dd

Բաքվում կայացել է ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատական ֆարսը։ Ադրբեջանական կողմը շինծու «տուժածների» է ներկայացրել, որոնք իբր վնասվածքներ են ստացել Արցախում ռազմական գործողությունների արդյունքում։

Նշենք՝ Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների շինծու գործերն առանձին են քննվում։

Հաջորդ «դատական նիստը» ապրիլի 22-ին է։

Ռուբեն Վարդանյանին Բաքուն մեղադրում է տասնյակ հանցագործությունների, այդ թվում՝ «Ադրբեջանի դեմ պատերազմ իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, անգամ արտերկրում ադրբեջանցի դիվանագետների սպանությունները ծրագրելու մեջ»։ Վարդանյանը բարձրաձայնում է իր նկատմամբ ապօրինությունների ու կեղծ դատավարության մասին:


 

--00—ՍՊ