ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի՝ տեղեկացնում եմ, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ստացել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր։
Հարցն ընդգրկվել է հունիսի 15-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգում»։ --0—ՄՀ