ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 16, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Արթուր Ջավադյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան»,- նշված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ից ԿԲ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Մարտին Գալստյանը։
--00—ԼՄ