ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 18, 24News
ԲԴԽ-ն հետաձգել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական գործի քննությունը։ Դատական հաջորդ նիստի օր է նշանակվել հունիսի 29-ը՝ ժամը 14։10-ը։
Դատական նիստի ժամանակ մերժվել են նաև ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանի ու Հայկ Հովհաննիսյանի ինքնաբացարկի միջնորդությունները։
Հիշեցնենք՝ կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ըստ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման:
--00—ԼՄ