ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News
2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումները հունիսի 19-ից մեկնարկել են ԱԺ խմբակցություններում:
Այսօր Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանի մասնակցությամբ քննարկումներ են տեղի ունեցել «Ազատ հայրենիք-ՔՄԴ» եւ «Միասնական հայրենիք» խմբակցություններում:
Խմբակցությունների ներկայացուցիչները նախարարին են առաջադրել հարցեր եւ հանդես եկել բյուջեի ծրագրերի վերահսկման գործիքակազմի մշակմանը, պահուստային ֆոնդից գումարների հատկացումներին, հեռավար ուսուցման կազմակերպմանը վերաբերող առաջարկություններով:
Բյուջեի կատարողականի քննարկումները նախատեսվում են նաեւ ԱԺ մյուս խմբակցություններում: --0—ՄՀ