ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հունիսի 19-ին վայրէջք է կատարել Լեհաստանից Հայաստան բժշկական պարագաների խմբաքանակ տեղափոխող ինքնաթիռը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար լեհական «Միջազգային համերաշխության հիմնադրամ»-ի (International Solidarity Fund) տրամադրած աջակցությունը Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը Լեհաստանի անունից փոխանցեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին:
--0--ԱՀ