ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News
Այսօր Ազգային ժողովում ուղիղ եթերով ականատես կլինենք սահմանադրական կարգը տապալելու և իշխանությունը յուրացնելու հանցակազմերին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը:
«Փոքրիկ գաղտնիք բացեմ Ազգային ժողովի պատգամավորների համար՝ Սահմանադրության 96-րդ հոդվածը Ձեզ չի ազատում սահմանադրական կարգը տապալելու համար քրեական պատասխանատվությունից:
Իսկ Վենետիկի հանձնաժողողի եզրակացության ուղղակիորեն հակասող սահմանադրական փոփոխություններ ընդունելն արձանագրում է Ձեր «չարամիտ դիտավորությունը»,-նշել է նա:
Նշենք, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է, որ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունը դադարեցվում է, ինչպես նաեւ ՍԴ նախագահի պաշտոնավարումը դադարեցվում է, նոր ընթացակարգով պետք է ՍԴ նախագահ ընտրվի: Նկատենք, որ ՍԴ-ում 3 դատավոր կա, որ 12 տարուց ավելի է պաշտոնավարում, իսկ Հրայր Թովմասյանը պաշտոնավարում է ընդամենը 2 տարի, հետեւաբար, նա կմնա ՍԴ անդամ:
--0--ԿԿ