ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 22, 24News
ԱԺ նախկին խոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել Վենետիկի կարծիքի բնօրինակը Հայաստանում ՍԴ փոփոխությունների վերաբերյալ:
«Սա էլ Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական, վերջնական, հրապարակված կարծիքը։
Պետք չէ ընթերցել արդարադատության նախարարության երկարաշունչ տրակտատը ոչ մի բանի մասին:
Մի կետ կա՝ 82-ը, որտեղ Վենետիկը մեկ կարճ նախադասությամբ փաստել է՝ տղաներ եւ աղջիկներ՝ «Նախագիծը, որը դրել եք շրջանառության մեջ չի համապատասխանում այս կարծիքում նշված դիրքորոշմանը»։ Մնացածը՝ հեքիաթ, քարոզչություն ու էլ ինչ կուզեք:
Վայելեք սա ու տապալեք սահմանադրական կարգը, յուրացրեք իշխանությունը»,-գրել է Արփինե Հովհաննիսյանը։
Նշենք, որ ժամը 13:00-ին ԱԺ-ն արտահերթ նիստ է անելու: Օրակարգում ՍԴ փոփոխությունների հարցն է:
--00—ԼՄ