ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 25, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հայտնել է, որ իր թեստի պատասխանը դրական է:
«Ցանկանում եմ տեղյակ պահել, որ ինձ լավ եմ զգում: Հիվանդությունն ինձ մոտ ընթանում է հետևյալ ախտանշաններով` աչքերի շուրջ ցավ, մեջքի մկանային ցավ և ջերմություն, բայց ոչ բարձր»,-հայտնել է պատգամավորը:
Նշենք, որ կորոնավիրուսով են վարակվել նաև ԱԺ ԲՀԿ-ական փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը, իմքայլական պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանը, Քրիստինե Պողոսյանը: Կան նաև մեկուսացածներ:
--00—ԼՄ