ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 3, 24News
Նոր կորոնովիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները: Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, կոնտակտավորների բնակարաններում, կազմակերպություններում և մեկուսարան հանդիսացող վայրերում:
Մասնագետները թեստավորման համար նմուշառում են իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:
Ախտահանման աշխատանքներ են կատարվել նաև քննական կենտրոններում:
--00—ԼՄ