ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 9, 24News
Հուլիսի 8-ին՝ ժամը 20:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 115-րդ կմ-ին բախվել են «Mercedes E» (վարորդ՝ Ավետիք Մ․, ծնված 1980 թ.) և «Honda Fit» (վարորդ՝ Հայկ Մ․, ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Հայկ Մ․-ն տեղում մահացել է, իսկ Ավետիք Մ․-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
--00—ԼՄ