ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 14, 24News
Ռուսաստանի Ուֆա քաղաքում տանը մենակ մնացած 2 երեխաները, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի, ՌԴ-ում ՀՀ դեսպանության և ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի համատեղ աշխատանքով վերադարձել են Հայաստան՝ իրենց ծնողների մոտ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը։
Ընտանիքի հայրն ու մայրը մի քանի օրով եկել էին Հայաստան անհետաձգելի գործով և վերադառնալուց ժամեր առաջ տեղեկացել էին՝ արտակարգ դրության հիմքով չվերթները դադարեցված լինելու մասին։
--00—ԼՄ