ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 14, 24News
«Հակառակորդի հակագրոհի արդյունքում, հա՞, դուք նորմա՞լ եք:
Ռազմավարական օբյեկտ է խոցվել, հա՞. և դուք ուզում եք ասել, որ ՀՀ-ին եք ծառայո՞ւմ:
Այդպես լավ չի. X, Y-ով կոորդինատները տվեք, Զաքիրը հստակ տեղն իմանա։
Լկտի սուտ է, ոչ մի ռազմավարական օբյեկտ չի խոցվել։ Մնացածին հետո կանդրադառնամ։
Որպես ՀՀ ԶՈւ-երի սպա՝ իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում»-գրել է ՊՆ նախկին խոսնակը։
Նշենք, որ Իջանում կստեղծվի ճգնաժամային տեղեկատվական կենտրոն, որի աշխատանքը կղեկավարի Արծորւն Հովհաննիսյանը: Կենտրոնում սահմանային իրավիճակի վերաբերյալ բրիֆինգներ կլինեն:
--00—ԼՄ