ԵՐԵՒԱՆ, 16 ՀՈՒԼԻՍ, 24News
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։
«Հարգելի՛ հայրենակիցներ
Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Քննարկել ենք համահայկական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:
Վեհափառ Հայրապետին վստահեցրել եմ, որ Արցախը՝ որպես մեր միասնական հայրենիքի անքակտելի մաս, շարունակում է իր բնականոն զարգացման ընթացքը, որի երաշխավորված խաղաղությունը ապահովում է հայոց հզոր բանակը:
Համավարակի այս ծանր օրերին առողջություն եմ մաղթել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և պատրաստակամություն հայտնել մեր հնարավորությունների սահմաններում աջակցելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ծրագրերին»:
--0--ԱՀ