ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 16, 24News
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գառում է արել՝ հերքելով հակառակորդի կողմից տարածված լուրը, թե ՀՀ ԶՈւ-ին պատկանող ԱԹՍ են խոցել:
«Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել, թե, իբր, հուլիսի 16-ին Հայաստանի ԶՈւ-ին պատկանող X-55 ԱԹՍ է «խոցվել»: ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել, իսկ հաղորդագրությանը կից լուսանկարը իրականությանը չի համապատասխանում։
Այսպիսով, հակառակորդը փորձում է ինչ-որ կերպ մեղմել իր բազմաթիվ տեխնիկական և մարդկային կորուստները»,-գրել է Պն խոսնակը։
--00—ԼՄ