ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 17, 24News
«Շարլ Ազնավուր» հիմնադրամը խստորեն դատապարտում է բռնությունը և կոչ անում հարգել յուրաքանչյուր մարդու անքակտելի իրավունքը՝ կյանքի իրավունքը:
««Սեր մարդկանց հանդեպ՝ սկսած իմ ընտանիքից, բարեկամներից և իմ հանդիսատեսից... Սեր մերձավորի հանդեպ՝ անկախ կրոնից, մաշկի գույնից և ռասայից... Սեր մարդկության հանդեպ»:
Շառլ Ազնավուրի այս բառերը մարմնավորում են նրա կենսական փիլիսոփայությունը:
Չնայած ծանր հանգամանքներին, որոնց նրա ընտանիքը բախվել է Հայոց ցեղասպանության ժամանակ, եւ չնայած իր սեփական փշոտ ճանապարհին, նրա սրտում երբեք ատելության համար տեղ չի եղել: Այսօր մենք մեծ տագնապով ենք հետեւում այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, որտեղ վերջին օրերին մի քանի գյուղեր անընդհատ գնդակոծվում են: Սակայն Տավուշի բնակիչները, որոնք ապրում են ռազմական գործողությունների սպառնալիքի ներքո, թույլ չեն տալիս, որ ատելությունն իրենց վրա գերիշխի: Նրանք սիրում են իրենց ընտանիքներին, իրենց հողը եւ մարտնչում են խաղաղության համար...
Մենք խստորեն դատապարտում ենք ցանկացած բռնություն և կոչ ենք անում հարգել յուրաքանչյուր մարդու անքակտելի իրավունքը՝ կյանքի իրավունքը: Ատելությունը մարդկանց այրում է ներսից, ուրեմն թող սերն ուղղորդի մեզ բոլորիս»,- նշվում է հայտարարությունում:
--00—ԱԹ