ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 18, 24News
Նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արայիկ Բաղրյանն ազատվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Արարատ Օհանջանյանը նշանակվել է առողջապահության նախարար:
--00--ԱԹ