ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 23, 24News
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱՄՆ-ում բյուջետային հատկացումերի ֆոնին մի շարք բանաձևերին, որոնք օրակարգ են բերվել:
«Քանի հայ-ադրբեջանական սահմանին հայկական բանակը ամրապնդում է իր դիրքերը, հայ-ադրբեջանական լոբիստական իսկական պատերազմ է ընթանում Կոնգրեսում` դիրքեր ամրապնդելու համար: Բյուջետային հատկացումերի ֆոնին մի շարք բանաձևեր են բերվում օրակարգ:
Այս պահին ունենք հետևյալ վիճակը:
1. Մեր կողմից բերված` Ֆ. Փալլոնի բանաձևն ընդունվել է (Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության հրապարակայնություն), Ջ. Սփիերի բերած բանաձևը կքվեարկվի մոտ օրերս (Արցախի ականապատում):
2. Ադրբեջանցիների բերած 3 բանաձևերից մեկը մերժվել է (Քոհենի բանաձևը Արցախի օգնության արգելքի մասին), երկրորդը հեղինակի կողմից հանվել է շրջանառությունից (Քուելարի` անուղղակիորեն Արցախին նկատի առնվող բանաձև): Եվ 3-րդ ամենահակահայկական բանաձևն ընդունվել և ուղարկվել է Սենատ:
Պետք է նշեմ հայ համայնքի բացառիկ ակտիվության մասին Կոնգրեսականներին զանգելու և ճնշում գործադրելու հարցում, որը արդյունք է տվել և լոբիստների բացառիկ կազմակերպչական տաղանդի մասին, որ այս օրերին հրաշալի կիրառվել է:
Ինչպես հասկանում եք, պատերազմը բոլոր ֆրոնտերով շարունակվում է»,-գրել է Սուրեն Սարգսյանը:
--00—ԼՄ