ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 24, 24News
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ գիշերը հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր:
«Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։
Հակառակորդը Չիվա, Խնձորուտ, Մովսես, Պառավաքար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 4 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 28 կրակոց», - գրել է Շուշան Ստեփանյանը:
--00—ԼՄ