Երևան-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Mitsubishi Pajero IO»-ն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

.

Այսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ բնակավայրի վարչական տարածքում բախվել են 28-ամյա Նարեկ Հ.-ի վարած «BMW» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Սարգիս Ս.-ի վարած «Mitsubishi Pajero IO» մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: 

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

--00--ԱՀ