«Պետք չէ Թուրքիայի համբերությունը փորձել»․ Էրդողանը Սիրիայի շուրջ զարգացումների մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

photo_2025-04-16_15-59-39

Ապրիլի 15-ին կայացած Թուրքիայի կառավարության նիստից հետո ունեցած ելույթում Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին:

Նա ակնարկել է, որ Սիրիայում որոշ ուժեր գործում են ոչ թե որպես պետություն, այլ որպես կազմակերպություն:

«Սիրիայի հարցում որոշ դերակատարներ Թուրքիայի համբերությունը փորձելու փոխարեն պետք է իմանան բարեկամության արժեքը և ըստ այդմ էլ պետք է տարանջատեն իրենց խոսույթն ու քաղաքականությունը»,- նախազգուշացում է արել Էրդողանը:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ