ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հուլիսի 23-ին ԱԺ նախագահին դիմում էր ներկայացրել խմբակցությունից դուրս գալու մասին: Բագրատյանի այդ որոշման վերաբերյալ որևէ այլ տեղեկություններ չկան:
Լուրեր են շրջանառվում, որ պատգամավորի որոշումը պայմանավորված է նրա մերձավորին առնչվող քրեական գործով, որի շրջանակում պատգամավորը դատավարական կարգավիճակ ունի:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը 24News-ին տեղեկացրեց, որ Սերգեյ Բագրատյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է քրեական գործի շրջանակներում:
Նախաքննության տվյալների գաղտնիության սկզբունքից ելնելով՝ հավելյալ տեղեկություններ չեն տրամադրվում։
Նշենք նաև, որ Սերգեյ Բագրատյանը հեռախոսազանգերին չի պատասխանում, իսկ ԲՀԿ-ից չեն մեկնաբանում պատգամավորի որոշումը։
--0--ԿԿ