ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News
Հուլիսի 24-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Երևանում բնակվող 24-ամյա մի երիտասարդ թմրամիջոց է պահում, աճեցնում և օգտագործում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։
Նրա տան բակում ոստիկանները հայտնաբերեցին կանեփի թփեր ու ցողուններ, որոնք առգրավվեցին։ Երիտասարդը բերման ենթարկվեց Մարաշի բաժանմունք։ Նրա հայտնածով՝ հայտնաբերվածը թմրանյութ է։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։
--0--ԱՀ