ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News
Գործադիրը հուլիսի 30-ի նիստի ժամանակ որոշեց Ռոմանոս Պետրոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից:
Կառավարության մեկ այլ որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար։
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին ՀՀ վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրամանագրով շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։
--00—ԼՄ