ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
«Եթե փողոցում, օրինակ, գեներացվի 100 հազար քաղաքացու բողոքի ալիք, երաշխավորում եմ ձեզ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամի մանդատով, ես ինքս կառաջարկեմ կառավարությանը հրաժարական տալ և գնալ արտահերթ ընտրությունների, որովհետև մենք նաև պատասխանատու ենք մեր ժողովրդի կառավարության մանդատի օրինական իրացման համար»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է Շրջակա միջավայրի նախարար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը:
«Այսինքն, եթե մեր հանրության մի շերտ, ընդ որում ճնշող փոքրամասնության մի շերտ, որը տիրապետում է մեդիառեսուրսի ճնշող մեծամասնությանը և գուցե ստվերային կապիտալի 97 տոկոսին, կոչ է անում գրավել շենքեր, իրավապահ համակարգը պետք է պարզապես ձեռքերը ծալած հետևի՞, թե ինչպես են գրավում շենքերը 10 հազարանոց ցուցարարներով»,- անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի աղմկահարույց հայտարարությանը՝ նշել է Պետրոսյանը:
Շրջակա միջավայրի նախարարն անդրադարձել է նաև բնապահպանական ոլորտի խնդիրներին, առաջնահերթություններին և այս պահին ընթացող տարատեսակ ծրագրերին, այդ թվում Սևանա լճին առընչվող:
Մանրամասները՝ տեսանյութում։