ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այն համոզմանն է, որ Քոչարյանին Փաշինյանն ապիկար կերպով քաղաքական դաշտ վերադարձրեց: 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ նա նշեց, որ դաշտում զրո կշիռ ունեցող Քոչարյանին Փաշինյանը կարողացավ մեծ կերպար դարձնել:
«Քոչարյանի՝ կոռուպցիայի մասին խոսելը մարմնավաճառի՝ կուսության մասին խոսելու նման է: Քոչարյանի թիկնազորը կարող էր մարդ սպանել ու անպատիժ մնալ: Հների վերադարձն անհնար է, քաղաքացին Սարգսյանին, Քոչարյանին երբեք չի ընտրի»,- հավելեց Գորգիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ